ՈՒկրաինայի խորհրդարանի խոսնակ Ստեֆանչուկը հայտարարել է, որ ՈՒկրաինայի համար կան կարմիր գծեր բանակցություններում և դրանք են.
ո՛չ մի պաշտոնական ճանաչում տարածքների «օկուպացիայի»։
Զինված ուժերի ո՛չ մի սահմանափակում։
ՈՒկրաինայի ապագա դաշինքների համար ո՛չ մի սահմանափակում։
Ստեֆանչուկը նաև նշել է, որ երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, պետք է լինի խաղաղության ծրագրով երկրին տրվող անվտանգության երաշխիքների մասը։
Սա լիովին կանխատեսելի էր, և 5-րդ ալիքի հետ զրույցում այս մասին էլ խոսել եմ, նշելով, որ կան այլ շահագրգիռ կողմեր, ինչպես նաև ՈՒկրաինայի գործող ռեժիմի անձնական և խմբային շահերը, որոնք բարդացնելու են խաղաղության բանակցությունների ընթացքը։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ